LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 24.04.2024 | 06:15 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

 Գաբրիելը Աստվածաշնչից մեզ հայտնի յոթ հրեշտակապետներից մեկն է:    Գաբրիել եբրայերեն նշանակում է Աստծո զորությոն: Նա համարվում է մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող հրեշտակը: 
 Գաբրիելը հանդես է եկել Փրկչի գալստյան հետ կապված խորհուրդները մարգարեներին բացահայտելով և մեկնաբանելով նրանց տ ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ 

 Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: 
 Որպես երկնային զորքերի հրամանատար` նա, ինչպես հին ուխտում` Իսրայելի, այնպես էլ նորում` Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով պատերազմում է սատանայի դեմ: 

ԷՄՄԱՆՈՒԵԼ

 Առաջին անգամ, Եսայի մարգարեի կողմից, այս անունով կոչվեց գալիք Մեսիան` Հիսուս Քրիստոս. «Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»: 
  Երբ Ս. Մարիամ Աստվածածնի նշանածը` Հովսեփը, տրտմության ու տարակուսանքի մեջ էր Ս. Մարիամի հղիության առիթով, Աստծո հրեշտակն այցելեց նրան և հիշեցրե ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 Ս. ՇՈՒՇԱՆԻԿ 

  Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյան զորավարի ավագ դուստրն էր, իր իսկական անունն է Վարդենի:  
 Իսկ Շուշանիկը իր փաղաքշական անունն էր, որով նա ճանաչվել է երկար դարեր հայ պատմության և վարքաբանության մեջ: 


Սբ. Գրիգոր  Լուսավորիչ


    Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից:  

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԸ 

 Քրիստոսի քաջ զորական և վկա Ս. Սարգիսը Հայաստանին սահմանամերձ կապադովկյան Կեսարիայի կողմերից էր: Մեծն Տրդատի և մեծն Կոստանդիանոսի թագավորության օրերում (4-րդ դար), երբ քրիստոնեական հավատի լույսը տարածվեց ամբողջ աշխարհում, Կապադովկիայում Ս. Սարգիսն իր բարեպաշտ հավատով սկսեց շողալ իբրև լուսապայծառ աստղ: 

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ

 Ստեփանոսը մեկն էր այն 7 հոգուց, որոնք Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին ժողովրդին սպասավորելու համար: Նա Սուրբ Հոգու շնորհներով և զորությամբ լցված երիտասարդ էր և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին փարիսեցիներին ու դպիրներին, որոնք Ստեփանոսին, որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան:

Սբ. Գայանյաց կույսեր 

   Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը:  
 Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստանյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին` Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև Հայաստան:
... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻԱՍԻՆՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ

 Հույն Լևոն III կայսեր (717-741թթ.) հալածանքներից խուսափելու նպատատակով Ս. Աստվածածնի հրաշագործ պատկերը, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի Միասինյան վանքի եկեղեցում, Մելետինե քաղաքի մոտակայքում, նետվում է լիճը:

  Անցնում է ավելի քան հարյուր տարի, երբ Միքայել III և Թեոդորայի թագավորության օրոք պատկերամարտությու ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ 

  Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի` Գրիգոր Նարեկացու մասին փոքրաթիվ, սակայն հավաստի տաղեկություններ են պահպանվել:
  Նա Խոսրով Անձևացու որդին էր: Կրթությունը ստացել է իր ժամանակ հռչակված Նարեկա վանքի դպրոցում, որի վանահայրն էր իր մոր հորեղբայրը` Անանիա Նարեկացին: Հետագայում Գրիգորը դարձավ այդ վանքի սյուներից մեկը: Մեզ են հասել նրա անվան հետ կապված մի ք ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1 2 »

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: