LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Четверг | 21.11.2024 | 19:14 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2011 » Март » 12 » Սբ. Գրիգոր Լուսավորիչ
21:41
Սբ. Գրիգոր Լուսավորիչ
Սբ. Գրիգոր  Լուսավորիչ


    Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից:  
 Որդին` Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիրակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու` Տրդատ թագավորի արքունի դիվանապետը:

 Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: 

 301 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:
 Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: 

 Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի Քրիստոնեական քարոզչության լծակիցը: 
 Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լոսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյաց Սբ. Եկեղեցու առաջին հովվապետ: 

 Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ : Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Գրիգոր, Լուսավորիչ, ST Grigor
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 2
2 ԶԳ  
0
լկկկլ

1 Aiunts  
0
Snorqd sat

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: