ՀԱՐՑՈՒՄ / POLL |
|
|
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS |
|
|
|
| | |
| Main » ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
Հոգեգալուստ Հոգեգալուստը Եկեղեցու ամենանշանակալից տոներից է և խորհրդանշում է Ս.Երրորդության երրորդ անձի` Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը, Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո: Մենք` քրիստոնյաներս, առանց երկմտելու խոստովանում ենք և հավատում Սուրբ Հոգուն` անեղին և կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեների մեջ և Ավետարաններում, որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ, ինչպես ասվում է Նիկիական հանգանակում:
|
Համբարձում
Սուրբ Հարության տոնից քառասուն օր հետո` հինգշաբթի օրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է: Համբարձում նշանակում է բարձրացում: Համբարձումը Հիսուսի` հարություն առած ու փառավորված մարմնով երկինք բարձրանալու և Հայր Աստծո աջ կողմում նստելու հիշատակն է:
|
«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել:
Մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի` Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը: Այս ավետիսը ստացավ Սուրբ կույս Մարիամը, երբ 14-ամյա մի օրիորդ էր: Ըստ եկեղեցական ավանդության` Սուրբ կույս Մարիամի ծնողները, իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին: Չափահաս
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստի և ներառվել է եկեղեցական ավանդության մեջ և քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշան: Այսպես, ձուն խորհրդանիշ
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը
Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:
|
Ճրագալույցի Խթման ընթրիք Ավագ Շաբաթ օրը` կեսօրին, անհրաժեշտ է նախապատրաստվել Ճրագալույցի Խթման ընթրիքին` նավակատիքին, որով մեղմացվում է Մեծ Պահքի պահեցողության շրջանը: Նավակատիքի համար, ըստ մեր Սուրբ Եկեղեցու կանոնների, սահմանված են հետևյալ կերակրատեսակները` կարմրաներկ հավկիթներ և ձվեղեն, ձուկ և ձկնեղեն, կթեղեն (կենդանուց կթված, ստացված )` կաթ, մածուն, թան, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, կարագ ու յուղ, ինչպես նաև կանաչեղեն: Ժամանակի ընթացքում զատկական նավակատիքի կերակրատեսակ է դարձել նաև չամիչով փլավը: Նավակատիքին, ըստ հետսամուտ
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը` սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ ու սրբությամբ: Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. 27. 57-61): Այս օրը Հիսուսը մար
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
Ավագ ՈՒրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն` արտաքսեց Դրախտից: Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ` հոգով, մտքով, ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ՈՒրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնութ
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին... Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԶ, ԺԷ):
|
Հիշատակներ
Ավագ Չորեքշաբթի օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի` Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա
...
ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
|
| |
| | |
|
|