LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Четверг | 21.11.2024 | 11:48 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա

  Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. <<Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը>> (Եփես. 1.4.): 
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողող ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավագ շաբաթ 

Ավագ շաբաթը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի տնօրինությունների` չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն և Երկնքի արքայություն փոխադրելու համար: 
Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իր մեջ պարունակում է չորս մեծ ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաղթական մուտք Երուսաղեմ 

 Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, ուր հիշվում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները: 
Երբ Հիսուսն իր աշակերտների հետ դուրս եկավ Երիքովից, երկու կույրեր, որոնք նստած էին ճանապարհին, իմանալով, որ Հիսուսն է անցնում, աղաղակեցին.«Ողորմի՛ր, մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եկեղեցին հավատում է Քրիստոսի Երկրորդ Գալստյանը 

Մեծ պահքի ոսկե կիրակիների շղթայի այս կիրակին նվիրված է Հիսուսի ոչ միայն երկրորդ, այլ նաև առաջին Գալստյանը: 
Ուրիշ եկեղեցիներ էլ ունեն «Գալստյան» անունով կիրակի, որը, սակայն, նրանց տոնացույցում այլ տեղում է դրված: Արևմտյան Եկեղեցու համար այդ օրն ընկնում է Ծննդյան տոնը կանխող չորրորդ կիրակիին, իսկ Օրթոդոքս Եկեղեցու համար` Ծննդից ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Աղոթք

Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքից ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը: Աղոթքի գաղափարին է նվիրված Մեծ պահքի հինգերորդ կիրակին : 
Աղոթքը կրոնի հոգին է, կյանքը: Կրոնն ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան

Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող Անիրավ տնտեսի առակից: Այս առակը վիճաբանությունների առիթ է եղել, որովհետև կարծում էին, որ անիրավ ծառայի խարդախ արարքը չի կարող բարոյական դաս թելադրելու համար գործածվել: Բայց դա այդպես է թվում մակերեսային ընթերցման դեպքում: Այն չի նմանվում Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել: Հու ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը: 

    Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու`դրախտից արտաքսվելը: 
    Արարիչն Աստված երբ իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց. «Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես...» 

... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան 

  Մեծ պահքի երկրորդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին  Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Գ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է: 
   Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է այս առակը: Այն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները: Հիսուսի ուսուցման հիմնական կորիզը Աստծո հարությունը և Նրա անսահման սերն են , որոնք այնքան սրտագրավ եղանակով են պատկերված այս առակում: Սրանից զատ, ոչ միայն Հովհաննես Մկրտիչը, այլ նաև Հիսուսն   Իր քարոզությունն սկսեց մարդկանց ա ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Խարույկ վառելը կամ վրայից թռչելը ժողովրդական ավանդույթ է… 


  Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի, փետրվարի 14 ին`Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: 
Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տերնդեզ, Տրնդեզ և այլ ,որոնք տարբերակներն են «Տերն ընդ ձեզ» արտահայտության: 
... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ պահք կամ հոգևոր կիրակի 

   Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն ունի յոթ կիրակի` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեր եկեղեցու հայրերն այդ կիրակիները վերոնշյալ անուններով են կոչել` հիմք ընդունելով աստվածաշնչյան յոթ պատմություն: 
Պահքը տևում է 40 օր` մինչև Ծաղկազարդի կի ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

« 1 2

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: