|  Ավագ շաբաթ
 Ավագ շաբաթը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի տնօրինությունների` չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն և Երկնքի արքայություն փոխադրելու համար:  Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ` աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա` այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու Հայրերի` արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև` Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես` աշխարհի վախճանի խորհուրդը:  
 Ավագ Երկուշաբթի 
 Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5. 21-24):  Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ(Մատթ. 21.18-22): Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով: 
                Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն  |