LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Вторник | 03.12.2024 | 19:47 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 2 » Ավագ Երեքշաբթի
01:45
Ավագ Երեքշաբթի
Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա

  Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. <<Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը>> (Եփես. 1.4.): 
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով` նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): 
   Այսօր` Ավագ երեքշաբթի օրը, արարածների Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստում է Ձիթենյաց լեռան վրա, այն օրինակն է վերին արքայության, և իր աշակերտներին պատմում Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ` հրաշափառ գալստըան մասին: Վերջում այս ամենն ամփոփվում է <<Տասը կույսերի>> առակով (Մատթ. 24-25, 13): 
Տասը կույսերը խորհրդանշում են ամբողջ մարդկային ցեղը, իսկ նրանց լապտերների յուղը` ողորմությունն ու մարդասիրությունը: Կույսերի ննջելը խորհրդանշում է բոլորիս ննջելը գերեզմանում, իսկ փեսային ընդառաջ ելնելը` հարությունը գերեզմանից: Իմաստուն կույսերը նրանք են, ովքեր անձի սրբությանը խառնեցին ողորմածությունը, հավատին` բարի գործերը: Իսկ հիմարները կուսության մեծ գործին խառնեցին ընչասիրությունը և ողորմության գործերից զուրկ գտնվեցին: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: