LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Четверг | 21.11.2024 | 14:01 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Март » 4 » ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
17:25
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Խարույկ վառելը կամ վրայից թռչելը ժողովրդական ավանդույթ է… 


  Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի, փետրվարի 14 ին`Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: 
Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տերնդեզ, Տրնդեզ և այլ ,որոնք տարբերակներն են «Տերն ընդ ձեզ» արտահայտության: 
   Ըստ Ավետարանի, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին ու գնում Երուսաղեմ` Նրան «Տիրոջը ներկայացնելու» [Ղուկ.Ա 22]: Սրբազան ավանդության համաձայն` երբ տեղ են հասնում, տաճարի արևելյան դուռը, որն Աստծո հրամանով փակված էր, բացվում է: Երբ տաճարի դռներն աղմուկով բացվում են, քաղաքում մեծ դղրդյուն է բարձրանում: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու լապտերներով շտապում են դեպի տաճար և տեղ հասնելով` տեսնում Մանուկ Հիսուսին ծնողների հետ : 
   Ըստ Ղուկասի ավետարանի, երբ Մարիամն ու Հովսեփը տաճար են մտնում, նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Համաձայն ավանդության` Սիմեոնը Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով Ալեքսանդրիայում մասնակցել էր Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարենի վերածելու «Յոթանասնից» թարգմանությանը: 
Թարգմանությունը կատարելու ժամանակ Սիմեոնը Եսայու գրքում հանդիպում է «Ահա կույսը պիտի հղանա ու որդի ծնի» (Եսայի է 14) նախադասությանը, մտածում է, թե շատերը թերևս չեն հավատա այս խոսքին, ջնջում է այն: Որոշ ժամանակ իր արածի մասին մտորելուց հետո շուտով նիրհում է, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ այն հատվածը, որը ջնջել էր, ոսկե տառերով նորից գրվել է նույն տեղում: Սիմեոնը փառաբանում է Աստծուն և երանի տալիս նրանց, ովքեր ականատես պետք է լինեն այդ դեպքին: Աստծո Սուրբ Հոգին, տեսնելով Սիմեոնի հավատքը, ասում է.«մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ օծյալին»: 
   Սիմեոնը «Հոգով առաջնորդված» տաճար է գնում, տեսնում Հիսուսին, օրհնում Աստծուն և ավանդության համաձայն, հենց տաճարում էլ ավանդում հոգին: 
Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքներին օրհնված մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից և տանում տները: 
   Խարույկ վառելը և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը Տյառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է և ճշմարիտ հավատքի հետ կապ չունի: Տոնի նախորդ օրը`երեկոյան, եկեղեցու բակում խարույկ են վառում, որից վառած կրակով խարույկ էին վառում նաև տներում: 
Տյառնընդառաջի տոնի խարույկը, սակայն, այլ իմաստ ու խորհուրդ ունի: Նախ, ինչպես Գրիգոր Տաթևացին է բացատրում, ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների` քառասուն օրական Հիսուսին ջահերով ու կրակներով ընդառաջ դուրս գալը, որի օրինակով և քրիստոնյաներն են տոնի օրը ջահեր ու մոմեր վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում:
 Միմյանց օևհնած մոմեր բաժանելու սովորույթը խորհրդանշում է իմաստուն կույսերի յուղը ՚՚՚«Մատթ. իե 1-13» Իսկ խարույկ վառելու, դրա վրայից թռչելու կամ շուրջը պտտվելու սովորույթը խորհրդանշում է, որ եթե հեթանոսները կրակը որպես աստված էին պաշտում, ապա քրիստոնյաները կրակը, որպես Աստծու ստեղծագործություն, Աստծուն են մատուցում:
   Եթե հեթանոսներն Աստծու պատիվը կրակին էին տալիս, ապա Քրիստոնյաները կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում են նրան ծառայեցնելու: Կրակի վրայից թռչելով` ոտնակոխ է արվում այն` ցույց տալով, որ այն Աստված չէ,այլ նա է Աստված,ով քառասուն օրական եկավ տաճար և երկրորդ անգամ է գալու աշխարհ: Այդ ժամանակ կրակը Նրա առջևից է գնալու: 
 Խարույկ վառելը կամ վրայից թռչելը ժողովրդական ավանդույթ է և ճշմարիտ հավատքի հետ կապ չունի: 

www.qahana.am 
Պատրաստեց Մ. Միրզոյանը

ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: