LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Суббота | 20.04.2024 | 17:57 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 18 » Հոգեգալուստ. Ս.Երրորդության երրորդ անձի` Սբ Հոգու իջնելն աշակերտների վրա
01:53
Հոգեգալուստ. Ս.Երրորդության երրորդ անձի` Սբ Հոգու իջնելն աշակերտների վրա
Հոգեգալուստ 

  Հոգեգալուստը Եկեղեցու ամենանշանակալից տոներից է և խորհրդանշում է Ս.Երրորդության երրորդ անձի` Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը, Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո: Մենք` քրիստոնյաներս, առանց երկմտելու խոստովանում ենք և հավատում Սուրբ Հոգուն` անեղին և կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեների մեջ և Ավետարաններում, որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ, ինչպես ասվում է Նիկիական հանգանակում: 
«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին աշակերտները: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք Բ 1-4): Եվ սքանչելի քարոզը, որ զանազան լեզուներով էր կատարվում, շատերի դարձի պատճառ դարձավ` կազմավորելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, և այս առումով էլ Հոգեգալստյան օրը համարվում է Քրիստոսի Եկեղեցու ծննդյան օր: 

   Յոթնարփյան շնորհներով Աստծո խորհրդի, հեզության և զորության, իմաստության և գիտության, երկյուղի և աստվածպաշտության Հոգին է Նա, Ով մեկին տալիս է հայտնություն, մյուսին` իմաստություն, մեկին` գիտության խոսք, մյուսին` պարզ հավատ, բժշկության շնորհ, զորավոր գործերի կարողություն, մարգարեություն, հոգիների զանազանության կամ տարբեր լեզուներով խոսելու շնորհ: Եվ այդ բոլորը մեկ նպատակի` մարդկանց փրկության, դեպի Աստծո թագավորություն առաջնորդելու, մեր երկնավոր Հոր խոստումները և ժառանգությունն ընդունելու համար: 
Սուրբ Հոգին էր, որ զորություն տվեց առաքյալներին` Հիսուսի պատվերը կատարելու և Քրիստոսի լույսը տարածելու բոլոր ազգերին (Մատթ. ԻԸ 19), որով էլ ամբողջ աշխարհով սկսվեց ավետարանվել փրկությունը: 
Տեխնիկական և տնտեսական առաջընթացի ներկա փուլը գայթակղությամբ և «մարդասիրությամբ» այսօր աշխարհին ստիպում է թողնել բարոյական շատ չափանիշներ: Մարդիկ սկսել են սխալվել «մեղքի հարցում»` այն դիտելով թույլատրելի երևույթ և համակերպվելով մեղքի ժամանակավոր վայելքների մեջ մնալուն: 

   Մենք փոխել ենք մեղքի գիտակցության չափանիշը, և սա վաղ թե ուշ կբերի մարդ կոչված աստվածաստեղծ ծառի չորացմանը: Եվ այս վիճակի մեջ մնալու հետևանքն է, որ ի վերջո բերում է Քրիստոսին որպես Աստված ու Փրկիչ ընդունելու մերժմանը. այս մասին է վկայում նաև Ավետարանը, որտեղ Հիսուս բացատրում է «մեղքի հարցում» մեր սխալը. «Մեղքի հարցում` որովհետև Ինձ չեն հավատում» (Հոբհ. ԺԶ 9): Մերժումը գալիս է ոչ թե նրանից, որ չգիտենք մեղքի իրական չափանիշը, այլ որովհետև վախենում ենք Լույսից, քանզի չար գործերը լույսով հայտնի են դառնում: 
Սուրբ Հոգին է, որ մեզ հանդիմանում է, դարձի գալու ճանապարհը ցույց տալիս, որպեսզի չմնանք ու չհարատևենք «մահվան ստվերի ձորում», այլ դառնանք դեպի մեր Երկնավոր Հայրը, դեպի սրբություն պարգևող Հոգին, դեպի Աստծո Միածին Որդին, Ով Իր սուրբ արյամբ հատուցել է մեր պարտքերը, խաչվել մեզ համար, որպեսզի այդ Խաչով մեզ արդարացնի, այսինքն` պարգևի հավիտենական կյանք: 

   Իբրև 1700-ամյա քրիստոնյա մի ժողովուրդ, այս օրերին մենք կարիք ունենք նոր Հոգեգալուստի, որը կարող է իրողություն դառնալ, եթե ամբողջապես բացենք մեր սրտերն Աստծո Ավետարանի պատգամի առաջ: 
Հարկավոր է Աստվածաշունչը գրադարակային պարզ զարդից վերածել Կյանքի Փարոսի: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն 
Մ. Մ.
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: