LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Четверг | 21.11.2024 | 11:15 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 226
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 7 » ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹ` ԶԱՏԻԿԻ ՁՈՒ
00:29
ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹ` ԶԱՏԻԿԻ ՁՈՒ
Քրիստոս յարեաւ ի մեռելոց 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը: Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստի և ներառվել է եկեղեցական ավանդության մեջ և քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշան: Այսպես, ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից մարդեղացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ սուրբ Գրիգոր Տաթևացու` ձուն <<ողջ աշխարհի օրինակն է, և ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը երկնքին է նման, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է...>>: 
Ձուն խորհրդանշում է նաև ադամորդու կյանքի երկու վիճակը` երկրավորն ու երկրայինը. ինչպես ձվի անկենդան պատյանի մեջ ամփոփված է ապագա արարածի սաղմը (որն ինքնին կենդանություն է, սակայն անկատար և արտաքին աշխարհին գրեթե անհաղորդ), նույնպես և ադամորդին, թեև իրական այս աշխարհում է ապրում, սակայն տակավին չի կարող թե մարմնով և թե հոգով հաղորդակցվել Երկնային արքայության քաղցրությանն ու երանությանը (տես ա Կորնթ. 13. 12): Երկրավոր կյանքում մարդն ինչպես աստվածային ճշմարտություններին ու խորհուրդներին, այնպես և հանդերձյալ կյանքի քաղցրությանն ու երանությանը( նաև դառնությանն ու տառապանքին) հաղորդակից է լինում այնքանով, որքանով Տեր Աստված հայտնել է ճանաչելու, իմանալու և փրկության հասնելու համար: Ինչպես ձվից ելած արարածը սկսում է ամբողջական կյանքով ապրել` իր տարատեսակ ընդունակություններն ու ցանկությունները դրսևորելով, նույնպես և աստվածահաճո անձինք Տիրոջ Երկրորդ գալստյամբ, ահեղ ու անաչառ Դատաստանից հետո, կատարյալ, հավիտենական կյանք են մուտք գործելու և այնտեղ, Բարձրյալ Աստծո կամոք, հավիտենական ուսումնառությամբ լուսավորվելու են աստվածգիտությամբ և նորոգված ու փառավոր մարմնով(Փիլիպ. 3. 21), Ամենասուրբ Երրորդության կենդանարար ներկայությամբ վայելելու են Երկնքի արքայության անանց երանությունը: 

Զատկական ձուն թանձրացական մի նշան է, որը մեզ հիշեցնում է մեր <<Հավատամքի>> գլխավոր ու էական ճշմարտություններից մեկը` ննջեցյալների հարությունը, որի երաշխիքը մեռելներից հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսն է` ննջեցյալների առաջին պտուղը (Ա Կորնթ. 15.20): 
Ավանդության համաձայն`Քրիստոսի համբարձումից հետո Մարիամ Մագդաղենացին սուրբ Ավետարանի քարոզչության նպատակով գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսերը, նրան կարմրաներկ մի ձու նվիրել և ավետելով <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>` սկսել է իր քարոզչությունը: 
Կարմիր ներկը խորհրդանշում է, որ այս աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց: Խրախուսելի չէ զատկական հավկիթները հեթանոսաբար այլ գույներով ներկելը: 

Սխալ է, երբ ձու չի ներկվում այն ընտանիքում, ուր մինչ Սուրբ Զատիկ որևէ մեկը մահացել է կամ ընտանիքի անդամները չեն մասնակցում Հարության ուրախություններին. սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի, այլ անգիտության հետևանք է: Քանի որ ձուն հարության, նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է, պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում` ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը: 

Պատրաստեց ` Մ . Մ.
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: