ԷՄՄԱՆՈՒԵԼ
Առաջին անգամ, Եսայի մարգարեի կողմից, այս անունով կոչվեց գալիք Մեսիան` Հիսուս Քրիստոս. «Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»: Երբ Ս. Մարիամ Աստվածածնի նշանածը` Հովսեփը, տրտմության ու տարակուսանքի մեջ էր Ս. Մարիամի հղիության առիթով, Աստծո հրեշտակն այցելեց նրան և հիշեցրեց Եսայու այս մարգարեություը` բացահայտելով դարերով պահված Աստվածային խորհուրդը, որով Աստված միացավ մեզ հետ, որով և Քրիստոսի Եկեղեցին շարունակ ցնծում է` բացականչելով. «Աստված մեզ հետ»:
|