Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ:
Որպես երկնային զորքերի հրամանատար` նա, ինչպես հին ուխտում` Իսրայելի, այնպես էլ նորում` Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով պատերազմում է սատանայի դեմ:
Ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի` սատանայի և նրա չար զորակիցների նկատմամբ:
Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր` նրա հիշատակը տոնելով Գաբրիել հրեշտակապետի և բոլոր հրեշտակների հետ միասին: