Գաբրիելը Աստվածաշնչից մեզ հայտնի յոթ հրեշտակապետներից մեկն է: Գաբրիել եբրայերեն նշանակում է Աստծո զորությոն: Նա համարվում է մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող հրեշտակը:
Գաբրիելը հանդես է եկել Փրկչի գալստյան հետ կապված խորհուրդները մարգարեներին բացահայտելով և մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես այդ արեց Դանիել մարգարեի և Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի հետ:
Այնուհետև Գաբրիել հրեշտակապետը դարձավ Քրիստոսի փրկագործության վկան և մասնակիցը` իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով Ս. Մարիամ Աստվածածնին: