Ս. ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
Տիրոջ այս սուրբ աղախինը Գալիլիայի Մագդաղենի կողմերից էր: Երբ Քրիստոսի աստվածության լույսը ծագեց աշխարհում, Մարիամը, որ վտանգված էր բազում դևերից, հավատալով Նրան, եկավ ընկավ Նրա ոտքերը: Եվ Քրիստոս նրա միջից 7 դև վռնդեց:
Դրանից հետո Մարիամը ծառայում էր Տիրոջը, իսկ հետագայում աշակերտեց Նրա սուրբ առաքյալներին: Նա ականտես եղավ Տիրոջ չարչարանքներին ու խաչելությանը` սուրբ Տիրամոր հետ կանգնած լինելով խաչի մոտ: Նա էր յուղաբեր կանանց առաջնորդը դեպի Տիրոջ գերեզմանը: Հարությունից հետո Հիսուս նախ նրան երևաց, և առաքյալներին առաջինը նա տվեց հարության ավետիսը: Իսկ Տիրոջ համբարձումից հետո Մարիամ Մագդաղենացին անցավ եփասացիների գավառը և, գալով Ս. Հովհաննես ավետարանչի մոտ, բազում ճգնություններից հետո ննջեց ի Քրիստոս:
|